Կարևոր իրադարձություններ

Ուրախ եմ՝ Ջերմուկ համայնքում կա նման բարձր որակի կաթնամթերքի արտադրություն. Վահագն Արսենյան

23 Մայիս, 2023 13:08
Հեղինակ՝ Վահագն Արսենյան
Ուրախ եմ՝ Ջերմուկ համայնքում կա նման բարձր որակի կաթնամթերքի արտադրություն. Վահագն Արսենյան

Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.

«Ջերմուկ խոշորացված համայնքում գործունեություն ծավալող «Երեմյան Փրոջեքթս» ընկերության շնորհիվ մարզում զարգանում է տնտեսության ևս մեկ ճյուղ՝ գյուղատնտեսությունը, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ու կատարվող աշխատանքի ճիշտ ներկայացման շնորհիվ, արդյունքը լինում է հենց այսպիսին:

Ուրախ եմ, որ Ջերմուկ համայնքում կա նման բարձր որակի կաթնամթերքի արտադրություն:

Ընկերության կողմից կազմակերպած Ֆարմֆեստ միջոցառմանը ներկա էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն ու Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին