Կարևոր իրադարձություններ

Վարդանյանն առաջիկա օրերին ճգնաժամից դուրս գալու ծրագիրը կներկայացնի հանրությանը. «Հրապարակ»

23 Մայիս, 2023 08:35
Վարդանյանն առաջիկա օրերին ճգնաժամից դուրս գալու ծրագիրը կներկայացնի հանրությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Տեւական դադարից հետո Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանգստյան օրերին Փաշինյանին ուղղված հասցեական քննադատությամբ հանդես եկավ՝ մի բան, որը չէր անում պաշտոնավարման վերջին շրջանում եւ պաշտոնանկությունից հետո։

Արցախյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Վարդանյանի եւ խորհրդարանական ու արտախորհրդարանական որոշ ուժերի միասնությամբ ձեւավորված ճակատում վերջին օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում, եւ այդ քննարկումների ժամանակ էլ որոշել են, որ հարկավոր է հստակ գծեր սահմանել՝ կա՛մ աջակցում ես ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում՝ չտրվելով վերջիններիս սադրանք-մեղադրանքներին, թե Հայաստանի փողերով են Արցախը պահում։

Որոշ տեղեկություններով՝ Վարդանյանն առաջիկա օրերին՝ գուցե մայիսի 24-25-ին, Անվտանգության խորհրդին ու նախագահին ներկայացրած՝ ճգնաժամից դուրս գալու ծրագիրը կներկայացնի հանրությանը՝ փորձելով հանրային ճնշման ճանապարհով հասնել դրա իրագործմանը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին