Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    408
    422

  • RUB

    4,6
    4,9

Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը այցելել է Նուբարաշենի աղբավայր (տեսանյութ)

22 Մայիս, 2023 22:36
Տիգրան Ավինյանը այցելել է Նուբարաշենի աղբավայր (տեսանյութ)

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. հրդեհի օջախը տարածված է եղել աղբավայրի ողջ պարագծով՝ ընդգրկելով շուրջ 20 հա տարածք: Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Միայն այսօրվա ընթացքում մոտ 150 մեքենա հողի տեղափոխման աշխատանք ենք արել։ Դա ամենաարդյունավետ տարբերակն է։ Գործընկերների հետ պայմանավորվել ենք, մասնավոր ընկերություններից իրենց մասնակցությունը պետք է խնդրենք՝ սեղմ ժամկետներում կրակը մարելու համար»,- ասել է Ավինյանը։ 

Այս 5 օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 500-600 բեռնատար հող: Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Համայնքը սկսել է քայլեր ձեռնարկել նախագծի կյանքի կոչման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին