Կարևոր իրադարձություններ

Վարչապետը խոսել է զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին

22 Մայիս, 2023 15:40
Վարչապետը խոսել է զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին

Նիկոլ Փաշինյանը զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին հարցին ի պատասխան հայտարարել է, որ հարկ չի համարում աշխատանքային պրոցեսներ քննարկելը. «Չեմ կարող աշխատանքային հարցերի շուրջ բովանդակային բացահայտումներ անել: Ոչ թե չեմ ուզում, այլ պարզապես կոռեկտ չի լինի»:

Դեռ վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը ռուսական կողմին վճարել է սպառազինության համար, սակայն մատակարարում չի արվել: Հարցին՝ Արմեն Գրիգորյանի այդ հայտարարությունը վերաբերու՞մ էր իր այն հայտարարությանը, թե Հայաստանը միլիոնավոր դոլարների զենքի պատվեր է տվել, սակայն այդ զենքը չի ստացվել, վարչապետն պատասխանել է կարճ՝ այո։

 

 

Լրահոս

Դիտել ավելին