Կարևոր իրադարձություններ

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը չափող սարքեր կտեղադրվեն

22 Մայիս, 2023 14:59
Երևանում օդի աղտոտվածության մակարդակը չափող սարքեր  կտեղադրվեն

Արդեն հինգերորդ օրն է՝ ինչ Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. գործընթացին ներգրավվել են ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ՝ մասնավոր ընկերությունների տեխնիկական միջոցներ, ինչպես նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուժերը:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հրդեհի օջախը տարածված է աղբավայրի ողջ պարագծով և դեռևս մեկ շաբաթ կպահանջվի կրակն ամբողջությամբ մարելու և ծուխը վերացնելու համար:

Հաշվի առնելով Երևանում օդի աղտոտվածության մակարդակը՝ համայնքը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց: Սա, ըստ էության, կլինի «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման առաջին՝ փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կտա մանրամասն տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության հարուցիչների վերաբերյալ և հստակ ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:

 

Լրահոս

Դիտել ավելին