Կարևոր իրադարձություններ

86.6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Նիկոլ Փաշինյան

22 Մայիս, 2023 14:51
86.6 հազար քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ասուլիսին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«86.600 կմ2-ը ներառում է նաև Ղարաբաղը։ Բայց պետք է արձանագրել՝ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»։

86.600 կմ2 մակերեսով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել, և, մեր ընկալմամբ, Ադրբեջանն էլ պատրաստ է ճանաչել Հայաստանի՝ 29.800 կմ2 մակերեսով տարածքային ամբողջականությունը։

ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով, այդ ֆորմատում, և մենք կարևոր ենք համարում այդ բանակցությունների համար միջազգային երաշխիքների ստեղծումը»,-հայտարարել է վարչապետը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին