Կարևոր իրադարձություններ

Ակցիայի մասնակիցները շարունակում են փակած պահել մի քանի փողոց Երևանի կենտրոնում

20 Մայիս, 2023 16:29
Ակցիայի մասնակիցները շարունակում են փակած պահել մի քանի փողոց Երևանի կենտրոնում

Ակցիայի մասնակիցները շարունակում են փակած պահել մի քանի փողոց Երևանի կենտրոնում։ Նրանք ՌԴ դեսպանատան մոտ են։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Ի պաշտպանություն Գայանե Հակոբյանի` երթի մասնակիցները դիմել են ՌԴ դեսպանին՝ խնդրելով արձագանքել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ դատավարություններին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալավորելու մասին լուրը լսելուց հետո դատարանի բակում իրավիճակը լարվել է։ Ծնողները որոշել են երթով շարժվել Կառավարության շենք։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին