Կարևոր իրադարձություններ

Եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից. Նիկոլ Փաշինյան

20 Մայիս, 2023 13:30
Եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Արփի Փաշինյանի հետ, Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում երեկ երեկոյան հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին:

Նիկոլ Փաշինյանն ի թիվս այլ հարցերի խոսել է պետության ներսում եկեղեցու գործունեությունից.

«Եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից:

Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, ինչն ավելի ազնիվ կլինի»,- նշել է Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին