Կարևոր իրադարձություններ

Թովմասյանին պաշտոնանկ անելու նախագիծն առայժմ հանվել է օրակարգից. «Ժողովուրդ»

20 Մայիս, 2023 08:00
Թովմասյանին պաշտոնանկ անելու նախագիծն առայժմ հանվել է օրակարգից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության վերջին նիստի օրակարգում եղել է երկու հարց: ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջին հարցը եղել է ՀԱՊԿ-ի թեման, իսկ երկրորդ հարցը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելու մասով նախագծի քննարկումը:

ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու մասով Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է այլեւս փակել թեման, հանել այդ հարցն օրակարգից:

Ինչ վերաբերում է Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելուն, որոշվել է Թովմասյանի պաշտոնանկության հարցը այդ պահի դրությամբ հանել օրակարգից, համենայնդեպս, երեքշաբթի մեկնարկող ԱԺ նստաշրջանում չի լինի այդ հարցը:

ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ ԱԺ միակ ընդդիմադիր պաշտոնյային հեռացնելու հարցն օրակարգից չի հանվել. պայմանավորվել են Թովմասյանի հարցին անդրադառնալ՝ հունիսի վերջին քառօրյային ընդառաջ»: 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին