Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման կարևորությունը

19 Մայիս, 2023 16:32
Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման կարևորությունը

Մայիսի 19-ին Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման կարևորությունը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է բանակցային գործընթացին զուգահեռ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին