Կարևոր իրադարձություններ

Նախագահն այցելել է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն (տեսանյութ, լուսանկարներ)

19 Մայիս, 2023 15:42
Նախագահն այցելել է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն (տեսանյութ, լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն:

Հանրապետության նախագահը շրջայց է կատարել և ծանոթացել նորաբաց կենտրոնի կողմից մատուցվող առողջապահական ծառայություններին, ընդհանուր շենքային պայմաններին և արդիական ու ժամանակակից ստանդարտներին համահունչ բժշկական սպասարկմանը:

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը ամբողջությամբ կառուցվել է մասնավոր նախաձեռնությամբ՝ Հայաստանի և արտասահմանի մեր հայրենակիցների և օտարերկրյա ներդրողների աջակցությամբ:

Կենտրոնը հնարավորություն ունի առողջապահական ծառայություններ մատուցել Հայաստանի ազգաբնակչության շուրջ 65 տոկոսին, հագեցված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և համապատասխանում է առողջապահական ծառայությունների մատուցման միջազգային ամենաբարձր ստանդարտներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին