Կարևոր իրադարձություններ

Գայանե Հակոբյանի գործով դատարանը որոշումը կհրապարակի վաղը

19 Մայիս, 2023 14:31
Գայանե Հակոբյանի գործով դատարանը որոշումը կհրապարակի վաղը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանի գործով դատական նիստի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15։00-ին։

Այս մասին Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Պաշտպանական կողմը խնդրել է դատարանին դիտարկել տնային կալանքի, վարչական հսկողության, գրավի և 3 տեսակի երաշխավորության տարբերակները։

Գայանե Հակոբյանն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին