Կարևոր իրադարձություններ

Եթե պետական գործչի ընտանիքի անդամը հրաժարվում է պետական պահպանության ծառայությունից, վստահում է ձեզ. Զարուհի Հովհաննիսյան

19 Մայիս, 2023 13:48
Հեղինակ՝ Զարուհի Հովհաննիսյան
Եթե պետական գործչի ընտանիքի անդամը հրաժարվում է պետական պահպանության ծառայությունից, վստահում է ձեզ. Զարուհի Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եթե պետական գործչի ընտանիքի անդամը հրաժարվում է պետական պահպանության ծառայությունից, ուրեմն հանրությունը պետք է նրա հանդեպ առավել հոգատար գտնվի։ Փաստացի նա չի պատնեշվում ձեզնից, վստահում է ձեզ, չի վախենում կամ խուսափում ձեզնից։ Եթե համարում եք դա թուլություն և հեշտ ու հասանելի թիրախ եք համարում նման մարդուն, ապա դուք առերևույթ կողմ եք, որպեսզի պաշտոնյաների զավակները շրջեն թիկնազորով և զրահապատ մեքենաներով, չշփվեն ու չհայտնվեն այն վայրերում, որտեղ դուք եք, չապրեն սովորական մարդու կյանքով և պահպանության ծառայության վրա վատնեն ձեր հարկային միջոցները։

Հա, մեկ էլ իրավապաշտպան գործունեությունը համընդհանուր, համամարդկային արժեքների վրա հիմնված մոտեցումներ է ներառում։ Այն չի ճանաչում գաղափարակիցներ, հակառակորդներ, մերձավորներ և հեռավորներ։ Բխում է զուտ այն պարզ սկզբունքից, որ բոլորս մարդ ենք ու բոլորի իրավունքները կարևոր են։

Ուստի, իրավապաշտպան գործունեության շրջանակում ես համախոհներ ու հակառակորդներ չունեմ»։

 

Լրահոս

Դիտել ավելին