Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 65 դեպք

19 Մայիս, 2023 13:19
Ոստիկանությունը 1 օրում բացահայտել է հանցագործության 65 դեպք

ՀՀ-ում մայիսի 18-19-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 65 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Հայտնաբերվել է՝ թմրամիջոցի՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և բնակարանային գողության՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր կեղծելու և անօրինական միգրացիայի կազմակերպման ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 2-ական, սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, զինվորական պաշտոնեական անփութության ու անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին