Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,59
    4,89

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ

19 Մայիս, 2023 10:05
 Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը. ԱՀ ՊՆ

Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին