Կարևոր իրադարձություններ

Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր. «Ժողովուրդ»

19 Մայիս, 2023 08:54
Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքի միջնորդության քննությունը շարունակվելու է այսօր ժամը 13:00-ին՝ Շենգավիթի դատարանում։

Հիշեցնենք, որ զոհվածների ծնողները գիշերը փակել էին Արշակունյաց պողոտան: Նրանք պահանջում էին ազատ արձակել նախօրեին ձերբակալված պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին:

Նշենք, որ դատարանի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր էն կենտրոնացված, մեշ թվով քաղաքացիներ կային:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները և հանրության մեջ վստահություն վայելող մի շարք այլ անհատներ ներկայացրել են երաշխավորություն հացադուլ հայտարարած, քաղաքական դրդապատճառներով կալանավորված Գայանեի ազատության համար: Այս մասին տեղեկացրել է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին