Կարևոր իրադարձություններ

«Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով կա տուժած

18 Մայիս, 2023 20:43
«Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով կա տուժած

Մայիսի 18-ին, ժամը 17:46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքում՝ «Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մենձ Էր» կոչվող քարայրի մոտակայքում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Հ., ծնված 1985 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (մոտ 50 մ)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քաղաքացիների հետ ձորից դուրս բերել Ի․ Հ.-ին. վերջինս հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

 

Լրահոս

Դիտել ավելին