Կարևոր իրադարձություններ

Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ծանոթացել է վերանորոգման աշխատանքներին

18 Մայիս, 2023 14:11
 Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ծանոթացել է վերանորոգման աշխատանքներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, ծանոթացել իրականացվող բարեկարգման և վերանորոգման աշխատանքների ընթացքին:Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Կենտրոնի բակային տարածքը բարեկարգվել է, իրականացվել է ծառատունկ:

Ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է ևս մեկ բաժանմունք, որտեղ կգործի Նևրոզների կլինիկան։

Կենտրոնի տնօրեն Արա Երեմյանի հետ քննարկվել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մյուս հատվածների վերանորոգման ժամանակացույցն ու ընթացքը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին