Կարևոր իրադարձություններ

Անօդաչու թռչող սարքի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» ՔԿՀ (լուսանկարներ)

18 Մայիս, 2023 12:57
 Անօդաչու թռչող սարքի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» ՔԿՀ  (լուսանկարներ)

Մայիսի 17-ին՝ ժամը 21:25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով փորձ է կատարվել հնարավոր ներնետում հիմնարկի տարածք:Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից։

Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տարածքի զննություն, որի արդյունքում պատժախցերի մասնաշենքի տանիքի վրայից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ՝ մետաղյա կախիչով:

Փաթեթում առկա են եղել լիրիկա տեսակի 50 դեղապատիճ, 23,9 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, 6,7 գրամ թափանցիկ և 5,7 գրամ դեղնավուն բյուրեղանման զանգվածներ, 8,3 գրամ քաշով սև կպչուն զանգված, ինչպես նաև 2 ներարկիչ՝ յուրաքանչյուրում՝ 4,5մգ սուր հոտով անգույն հեղուկ, 3 բջջային հեռախոս, USB լար և դատարկ, ապակյա ծխամորճ:

Հայտնաբերված իրերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին