Կարևոր իրադարձություններ

Եթե «տղավարի», ուրեմն վիշտն էլ պետք է տարվի «տղավարի». Սյոպա Սաֆարյան

18 Մայիս, 2023 12:31
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Եթե «տղավարի», ուրեմն վիշտն էլ պետք է տարվի «տղավարի». Սյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սգակիր մոր վշտի հետևում ու ձեռքերով «տղավարի զրուցելու» կռուտիտով անմեղ տղային առևանգում են, վտանգ ստեղծում նրա կյանքի համար, հետո մեկ այլ տղամարդ ծնող «տղավարի» ամոթանք է տալիս, որ զոհն իրավապահներին է դիմել, «գործ տվել» նահատակված տղու «տղամոր» դեմ, իսկ վերջում հորդորում «տղավարի» ետ վերցնել բողոքը... Այս ամենը արվում է «տղավարիի» տակ, թեպետ նկարագրվածում ոչ մի տղավարի բան չկա...

Որովհետեւ հայ իրականության մեջ սա չէ տղավարին։ Որովհետև 3 տասնամյակ սերմանված հենց այսպիսի «տղավարիության» դեպքում Աշոտի կարգավիճակի «պրինցները» ոչ թե բողոք էին գրում-վերցնում, այլ «տղավարի իզով թոզով, մերումանուկով վերացնում էին Կուկու օպերացիայի շրջանակներում»...

Դե եթե «տղավարի», ուրեմն վիշտն էլ պետք է տարվի «տղավարի». եթե դա «տղավարի» տարվեր, սա չէր լինի...»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին