Կարևոր իրադարձություններ

Աշոտ Փաշինյանին առևանգելը Եռաբլուրը «ցույց տալով» արդարացնելը ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական հիմք չունի. Իոաննիսյան

17 Մայիս, 2023 22:41
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Աշոտ Փաշինյանին առևանգելը Եռաբլուրը «ցույց տալով» արդարացնելը ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական հիմք չունի. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձին՝ գրելով․

«Աշոտ Փաշինյանը, իմիջիայլոց, հայրենիքի առջև պարտքը տված քաղաքացի է, ով կարող էր Եռաբլուրում պառկած լիներ` մյուս 4 հազարի կողքին։

Իրեն առևանգելը Եռաբլուրը «ցույց տալով»-որ արդարացնելը կամ ինչ-որ թերի տեսանյութերով առևանգման փաստը հերքելը ոչ իրավական ոչ էլ բարոյական հիմք չունի։

Եթե դժգոհ եք իշխանություններից` բովանդակային և առարկայական քննադատեք, այլընտրանք առաջարկեք։

Պետության ղեկավարի ընտանիքի անդամին առևանգելով կամ դա արդարացնելով հեռու չեք գնա ու հանրային աջակցություն չեք ունենա»։

 

Լրահոս

Դիտել ավելին