Կարևոր իրադարձություններ

Երեխան ծնողի համար չի կարող պատասխանատվություն կրել. Սաքունցը՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մասին

17 Մայիս, 2023 22:23
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
Երեխան ծնողի համար չի կարող պատասխանատվություն կրել. Սաքունցը՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուրեմն հատուկ նշեմ․

մեքենայից թռչելը վկայում է միայն այն մասին, որ մեքենան կանգնեցնելու և իջնելու պահանջը չի կատարվել, կամ այդ ինչ է տեղի ունեցել մեքենայում, որ դրդել է մարդուն մեքենայի ընթացքում գտնվելու ժամանակ մեքենայից թռչել։

Եվս մեկ հարց, այդ ինչու չեն նկարահանել, թե ինչ է տեղի ունեցել մեքենայի մեջ, ինչ խոսակցություն է տեղի ունեցել, թե՞ միայն նստելու պահն է կարևոր եղել նկարահանել․․․

Բոլոր դեպքերում սա ուղերձ է, թե ինչ կարող է տեղի ունենալ․․․

Երեխան ծնողի համար չի կարող պատասխանատվություն կրել, ու որևէ մեկը մյուսի փոխարեն չպետք է պատասխանատվություն կրի․․

 

Լրահոս

Դիտել ավելին