Կարևոր իրադարձություններ

Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին հաղորդում ստացվել է. Ոստիկանություն

17 Մայիս, 2023 16:25
Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին հաղորդում ստացվել է. Ոստիկանություն

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ փորձել են առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն`Աշոտ Փաշինյանին: 

Shabat.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչությունից փոխանցեցին, որ Աշոտ Փաշինյանին առևանգելու մասին հաղորդում ստացվել է. «Այդ բովանդակությամբ հաղորդում ոստիկանությունում ստացվել է: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Պատրաստ փաստաթղթթերը կուղարկվեն Քննչական կոմիտե»:

Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին