Կարևոր իրադարձություններ

Քանի հարկ վճարող է թույլ տվել հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում. ՊԵԿ

17 Մայիս, 2023 14:27
Քանի հարկ վճարող է թույլ տվել հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 

2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ:

Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 368.1 մլն դրամի չափով տուգանք:

ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների  լուսանկարներն այստեղ։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին