Կարևոր իրադարձություններ

Ինչպես հավելվածի միջոցով գնել երթուղայինի տոմս (տեսանյութ)

17 Մայիս, 2023 12:46
Ինչպես հավելվածի միջոցով գնել երթուղայինի տոմս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են.

«Հարգելի համաքաղաքացիներ,

ինչպես գիտեք, հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը սկիզբ է առել պիլոտային ներդրումով՝ հ. 1 երթուղում:

Այս փուլով փորձարկման նպատակով գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:

Համակարգից օգտվելու համար տոմսեր կարելի է ձեռք բերել N 1 երթուղու երկայնքով տեղակայված կանգառների հարակից տարածքներում առկա «Թել-Սել» վճարային տերմինալներից և «Telcell» բջջային հավելվածի միջոցով»:

 

Լրահոս

Դիտել ավելին