Կարևոր իրադարձություններ

Եղբայրը սպառնացել էր քրոջը՝ պահանջելով ադամանդյա մատանին (տեսանյութ)

17 Մայիս, 2023 11:41
Եղբայրը սպառնացել էր քրոջը՝ պահանջելով ադամանդյա մատանին (տեսանյութ)

Մայիսի 14-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 56-ամյա գյումրեցի կինը հայտնել էր, որ մայիսի 13-ի երեկոյան եղբայրը սպառնալով, որ ածելիով կկտրի իր պրանոցը, պահանջել էր նրա ադամանդյա քարով մատանին:

Ոստիկանությունից հայտնում են, որ 56-ամյա քույրը վախենալով, որ նա կիրականացնի սպառնալիքը, տվել էր մատանին:

Ոստիկանները 52-ամյա տղամարդուն հայտնաբերել ու ձերբակալել են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 

 

Լրահոս

Դիտել ավելին