Կարևոր իրադարձություններ

Սպանդարյան գյուղի մոտակայքում բեռնատարը խափանվել էր. օգնության են հասել փրկարարները

16 Մայիս, 2023 19:15
Սպանդարյան գյուղի մոտակայքում բեռնատարը խափանվել էր. օգնության են հասել փրկարարները

Մայիսի 16-ին, ժամը 16:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի մոտակայքում՝ կամրջի վերջնամասում, բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․) խափանվել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները բեռնատարը քարշակման միջոցով (մոտ 150 մետր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

 

Լրահոս

Դիտել ավելին