Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    408,5
    422,5

  • RUB

    4,63
    4,93

Կարևոր իրադարձություններ

Կտրոններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե

16 Մայիս, 2023 16:26
Կտրոններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե

Հաշվի առնելով, որ քաղաքացիների մի մասն արդեն սպառել է սննդի կտրոնները, և նոր կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել կապված տեխնիկական մի շարք խնդիրների հետ՝ հայտնում ենք, որ լայն սպառում ունեցող մի շարք ապրանքների, մասնավորապես՝ ձեթի և շաքարավազի կտրոններ ստանալու համար այս անցումային շրջանում քաղաքացիները կարող են դիմել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ Ազատամարտիկների 39 հասցեով (ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության դիմաց):Այս մասին հայտնում են ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեից։

Ինչ վերաբերում է ժամկետանց կտրոնների կիրառմանը, ապա քաղաքացիները կարող են դեռևս իրացնել իրենց կտրոնները՝ անկախ դրանց գործունեության ժամկետից, քանի դեռ նոր կտրոններ չեն բաժանվել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին