Ադրբեջանի ԱԴՆ-ն մեղադրանքների հերթական սլաքն ուղղել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի վրա: Վերջինս նրան մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար։
Ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է՝ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու ԵՄ դեսպանի փորձն անընդունելի է․
«Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, ասել է, որ պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, և դրա համար պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ։
Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում հայտնի է, Եվրամիության դեսպանի հայտարարությունները, որոնք միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին հակասող փորձ են, անընդունելի են։ Ոչ ոք չպետք է միջամտի Ղարաբաղի հայ բնակիչների հետ երկխոսության ադրբեջանական կողմի ջանքերին. Պետք է վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ կանխակալ պատկերացումներին»,- ասված է հայտարարությունում։