Կարևոր իրադարձություններ

Ազգությամբ ադրբեջանցին՝ Թուրքիայի նախագահի թեկնածու

16 Մայիս, 2023 00:01
Ազգությամբ ադրբեջանցին՝ Թուրքիայի նախագահի թեկնածու

Ավարտվել են Թուրքիայի նախագահական ընտրությունները։ Նախնական տվյալներով՝ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել 50%-ավելին: Առաջիկայում սպասվում է երկրորդ փուլ։ Թուրքիայի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում հավաքում է ձայների 49,4, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,96%-ը։

Երրորդ տեղում է ծագումով ադրբեջանցի, երկար տարիներ Ադրբեջանում պաշտոնավարած Սինան Օղանը։ Նա ծնվել է 1967թ. սեպտեմբերի 1-ին՝ Իգդիրում, էթնիկ ադրբեջանցիների ընտանիքում։ 1989թ. ավարտել է Մարմարայի համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի կառավարման ֆակուլտետը։

Վերջինս դպրոցն ավարտելուց հետո մոտ յոթ տարի ապրել է Ադրբեջանում։ 1993-2000թթ. եղել է Ադրբեջանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի դասախոս, ապա՝ դեկանի տեղակալ։ 1994-1998թթ. նա ղեկավարել է Թուրքիայի համագործակցության և համակարգման պետական ​​գործակալության (TIKA) ադրբեջանական գրասենյակը։

Հարկ է նշել, որ 2011 թվականին վերջինս ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր իր հայրենի Իգդիր քաղաքից։ Օղանն առաջադրվել է «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից: Խորհրդարանում նա եղել է Թուրքիա-Ալբանիա և Թուրքիա-Նիգեր, Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խմբերի անդամ։ 

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Սինան Օգանը խոստացել է բարձրացնել Թուրքիայում նվազագույն աշխատավարձը, պայքարել կոռուպցիայի դեմ, ապահովել լրատվամիջոցների ազատությունը երկրի ներսում և միջնորդել ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու հարցում։

Ներկայումս Օղանի և ազգայնականների ձայները կարող են վճռորոշ դառնալ թե՛ Էրդողանի, թե՛ Քըլըչդարօղլուի համար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին