Կարևոր իրադարձություններ

Զորամասում տոնել են ընտանիքի միջազգային օրը (լուսանկարներ)

15 Մայիս, 2023 22:46
Զորամասում տոնել են ընտանիքի միջազգային օրը (լուսանկարներ)

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 15-ին ՀՀ զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում տեղի է ունեցել միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են զինծառայողների ընտանիքների անդամները, զոհված զինծառայողների երեխաներ: 

Կազմակերպվել է համերգ՝ ԶՈւ երգի ու պարի համույթի գլխավորությամբ: Զորամասի փոքրիկ հյուրերը դիտել են նաև տիկնիկային ներկայացում:

Նշենք նաև, որ երեխաները շրջել են զորամասի տարածքում, ծանոթացել զինվորական առօրյային և շփվել զինվորների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին