Կարևոր իրադարձություններ

Մենք բավական երկար ենք սպասել այս պահին. Հայաստանում Հունգարիայի դեսպան (տեսանյութ)

15 Մայիս, 2023 17:21
Մենք բավական երկար ենք սպասել այս պահին. Հայաստանում Հունգարիայի դեսպան (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Աննա Մարիա Շիկոյին՝ դիվանագիտական հարաբերությունների երկարատև դադարից հետո Հայաստանում Հունգարիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Մենք մեծապես կարևորում ենք Ձեր նշանակումը: Հայաստանը և Հունգարիան՝ որպես դարավոր բարեկամ երկրներ, շարունակելու են իրենց համագործակցությունը, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ հարաբերություններն իսկապես զարգացում ունենան: Վստահ եմ, որ Ձեր անձնական ներդրումը կունենաք մեր հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է նախագահը:

Դեսպան Աննա Մարիա Շիկոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. 

«Մենք բավական երկար ենք սպասել այս պահին, և այսօր ունենք արդյունք: Մենք քրտնաջան աշխատեցինք, և առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունգարիայում և նաև Հայաստանում աշխատող բոլոր նրանց, ովքեր այս ամենը հնարավոր դարձրեցին»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հունգարիայի միջև տնտեսական փոխգործակցության հեռանկարներին և առկա ներուժի լիարժեք իրականացմանը: Երկուստեք կարևորվել է կրթության, տուրիզմի և մշակույթի ոլորտներում համագործակցության խթանումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ Եվրամիության հարթակում ակտիվ համագործակցության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման նպատակով լավագույն փորձի փոխանակման կարևորությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին