Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    407
    421

  • RUB

    4,63
    4,93

Կարևոր իրադարձություններ

Վահագն Վերմիշյանը 8 տարի ազատազրկման է դատապարտվել

15 Մայիս, 2023 16:05
Վահագն Վերմիշյանը 8 տարի ազատազրկման է դատապարտվել

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարի ազատազրկման:Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Ըստ նրա՝ դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան, իսկ կալանքի որոշման դեմ գանգատ է ներկայացվել եվրոպական դատարան:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին