Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    407
    421

  • RUB

    4,63
    4,93

Կարևոր իրադարձություններ

Հայտնի են 4-6-րդ դասարանների «Սպորտլանդիա»-ի հաղթողները (լուսանկարներ)

15 Մայիս, 2023 15:11
Հայտնի են 4-6-րդ դասարանների «Սպորտլանդիա»-ի հաղթողները (լուսանկարներ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում օրերս անցկացվել են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։

Միջոցառման մասնակիցներին ողջունել և մրցանակակիրներին պարգևատրել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը և Զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանից և ՀՀ բոլոր մարզերից 6750 աշակերտ է մասնակցել՝ հանրապետության 674 դպրոցից:

Համառ մրցապայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցի թիմը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել եզրափակիչ փուլի ծրագրով անցկացված 5 վարժությունում՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարմամբ, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, վարժություն մանկական երկանիվ հեծանիվով (կցորդ անիվներով) և «Օլիմպիական խորհրդանիշի հավաքում»:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի թիվ 131 հիմնական դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Նոր Հաճնիթիվ 1 հիմնական դպրոցի թիմը:

Միջոցառման բոլոր մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։

 

Լրահոս

Դիտել ավելին