Կարևոր իրադարձություններ

Ջրային պարեկության ստորաբաժանումը կստեղծվի հոկտեմբերին

15 Մայիս, 2023 13:55
Ջրային պարեկության ստորաբաժանումը կստեղծվի հոկտեմբերին

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական փաթեթով օրենսդրական նախադրյալներ են ստեղծվում՝ ունենալու Գեղարքունիքի պարեկային կազմում ջրային մասնագիտացված ստորաբաժանում, որը կկարողանա Սևանա լճի մակերևույթին և առափնյա հատվածներում իրականացնել նոր, ավելի բարձր պատրաստվածություն ենթադրող ծառայություն:Գեղարքունիքի պարեկային կազմում հոկտեմբերին ջրային ստորաբաժանում կստեղծվի:

«Մարդը կարող է հարբած մոտորանավակ վարել, հասարակական կարգ խախտել: Այս դեպքում Սևանա լճի հատվածում հանգիստը վերածվում է անհանգստության: Եվ, ըստ այդմ, մեր ջրային պարեկներն այս իրավիճակներում կկարողանան միջամտել այդ դեպքերին: Եվ եթե լինեն նավավարման իրավունք ունեցող անձինք, որոնք տվյալ լողամիջոցը կվարեն ոչ սթափ, ոստիկանությունը կկարողանա մեկուսացնել տվյալ անձին և նավը տեղափոխել հատուկ պահպանվող տարածք»,- ասաել է Արփինե Սարգսյանը։

Ըստ նախագծի՝ Սևանա լճի տարածքը կսպասարկեն 4 հենակետեր: Նախատեսվում է, որ օգոստոսին Հայաստանը կունենա անհրաժեշտ տեխնիկան:

Հանձնաժողովի նիստին նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել:

 

Լրահոս

Դիտել ավելին