Կարևոր իրադարձություններ

Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Բարսելոնան» նվաճել է չեմպիոնի կոչումը

15 Մայիս, 2023 12:14
Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Բարսելոնան» նվաճել է չեմպիոնի կոչումը

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնա»-ն 2:4 հաշվով հաղթել է «Էսպանյոլ»-ին և առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճել Լա լիգայի չեմպիոնի կոչումը:

«Հրաշալի զգացողություն է, աշխատանքը գերազանց է կատարված: Մենք 10 ամիս շարունակ ջանացել ենք և, զոհողությունների գնալով, հասել այստեղ:

Երկրպագուները և ակումբն արժանի էին այս տիտղոսին: Լա լիգայում հաղթեցինք ոչ սովորական խաղում՝ հաղթելով դերբիում»,- ասել է կատալոնական ակումբի մարզիչ Չավին։

«Բարսելոնա»-ն 27-րդ անգամ է դարձել Իսպանիայի չեմպիոն:

Մադրիդի «Ռեալ»-ը արդեն շնորհավորել է «Բարսելոնա»-ին չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին