Կարևոր իրադարձություններ

Երևանի ճանապարհների պատասխանատուները կդառնան ճանշինները

15 Մայիս, 2023 12:03
 Երևանի ճանապարհների պատասխանատուները կդառնան ճանշինները

Երևանի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը կփոխվի։ Այս մասին քաղաքապետաանի նիստին ասել է աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։  

«Անցած շաբաթ հանդիպում ենք ունեցել ճանշին ընկերությունների հետ՝ քաղաքի սպասարկման մեթոդաբանությունը հասկանալու համար։ Ճանապարհների սպասարկման մեջ են մտնում փոսալցման, գծանշման, հենապատերի և «նյուջերսիների» փոփոխության աշխատանքները՝ ամբողջապես։

Առանձին փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման մրցույթներ չենք անելու։

Դրանք լինելու են փաթեթով՝ ամսական կատարողականներով։ Երկու-երեք տարով ճանապարհների ամբողջական պատասխանատուն դառնում է ճանշին ընկերությունը»,- հայտարարել է Գրիգորյանը։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին