Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է 74-ամյա տղամարդու գրպանից փող գողացած երիտասարդը

14 Մայիս, 2023 21:05
Ձերբակալվել է 74-ամյա տղամարդու գրպանից փող գողացած երիտասարդը

Մայիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 74-ամյա տղամարդը հայտնել էր, որ Վարդաշենի 9-րդ փողոցում անհայտ անձը իր գրպանից բացահայտ փող է հափշտակել:

 

ՆԳՆ Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը: 36-ամյա երիտասարդը ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին:

 
 

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Լրահոս

Դիտել ավելին