Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն՝ «Հին Էրիվան» ռեստորանում

14 Մայիս, 2023 15:54
Դանակահարություն՝ «Հին Էրիվան» ռեստորանում

Երեկ՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Գիշերը ժամը 00։30-ին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ճակատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները  հայտնել են, որ վիրավորն այդ պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

  

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ղ․-ն է։ 

Արդեն ժամը 00։40-ին Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած, ոչ թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Բժիշկները նույնպես մեկնած իրավապահներին հայտել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Գոռ Խ․-ն է։

Մինչ բժշիկները վիրավորներին անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ և Հյուսիսային պողոտա - Թումանյան փողոցի խաչմերուկից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Բ․-ին և Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Շ․-ին։ 

 Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

  

 

Լրահոս

Դիտել ավելին