Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    407
    421

  • RUB

    4,63
    4,93

Կարևոր իրադարձություններ

ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին ներկայացվել է Գեղարքունիքում ստեղծված իրավիճակը. ՊՆ

14 Մայիս, 2023 14:17
ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին ներկայացվել է Գեղարքունիքում ստեղծված իրավիճակը. ՊՆ

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է բրիֆինգ, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ` մայիսի 11-ից 12-ը ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ:

Նշվել է, որ ՀՀ ԶՈՒ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են։

 

Լրահոս

Դիտել ավելին