Կարևոր իրադարձություններ

Մեր բանակը կրկին ապացուցեց, թե ինչ նվիրվածությամբ և անձնազոհությամբ է մարտնչում թշնամու դեմ. Դավիթ Թորոսյան

13 Մայիս, 2023 22:49
Հեղինակ՝ Դավիթ Թորոսյան
Մեր բանակը կրկին ապացուցեց, թե ինչ նվիրվածությամբ և անձնազոհությամբ է մարտնչում թշնամու դեմ. Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Համադրելով մայիսի 11-12-ին թշնամական սադրանքի մասին պաշտոնական հաղորդագրությունները, բաց աղբյուրներում առկա տվյալները, տեսանյութերը և այլն, ինչպես նաև դրանց վերաբերյալ ունեցած սեփական աղբյուրների տեղեկությունները, կարող ենք կատարել մի քանի ամփոփ եզրակացություն.

1) Թշնամին իր նախահարձակ սադրիչ գործողությունները արդարացնելու և քողարկելու նպատակով փորձել է ապահովել տեղեկատվական ուղեկցում, որում ըստ էության հաջողության չի հասել։
2) Թշնամին իր գործողությունների ընթացքում կիրառել է ականանետեր, փողային հրետանի, ըստ իրենց իսկ կողմից տարածված կադրերի նաև ՀԿՌԿ, ԱԹՍ-ն և այլն, սակայն էական արդյունք ապահովել միևնույնն է չի կարողացել։
3) Հայկական ստորաբաժանումները դրսևորել են «կրեատիվություն» և ինչպես բազմիցս, այս անգամ ևս տարբեր զինատեսակներով խոցել են այնպիսի թիրախներ, որոնք իսկզբանե այդ զինատեսակների համար նախատեսված չեն եղել, սակայն մերոնց հմուտ և գրագետ քայլերի արդյունքում, «մեծ զարմանք» է պատել թշնամուն։
4) Ի տարբերություն մայիսի 11-ի, մարտերի 2-րդ օրը` մայիսի 12-ին թշնամական կեղծ տեղեկատվական հոսքերը անհամեմատ մեծ էին, և թեկուզ ոչ լուրջ և կարճաժամկետ, բայց որոշ էջեր կամ ալիքներ, «կուտը կերան», բայց կարևորը, լայն տարածում չստացան։
5) ՀՀ ՊՆ-ի լրատվական ծառայությունը նոր մարտավարություն ցույց տվեց, 15-20 րոպեն մեկ տալով հաղորդագրություններ, օպերատիվ իրավիճակը, հերքում թշնամու ապատեղեկատվությանը և այլն։
6) ՀՀ ՊՆ-ն իր հաղորդագրություններում կիրառում էր նաև «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ձեռնարկում են կանխարգելիչ միջոցներ» ձևակերպումը, որը ըստ էության պարզ է, թե ինչի մասին է խոսքը։
7) Այս 2 օրերի ընթացքում, մեր բանակը կրկին ապացուցեց, թե ինչ նվիրվածությամբ և անձնազոհությամբ է մարտնչում թշնամու դեմ։ Այս մարտերի ընթացքում մենք, ցավոք, ունեցանք 1 զոհ և 8 վիրավոր։ Միաժամանակ, ելնենով կիրառված միջոցների տեսակներից և կրակի տեմպից, կարելի է ասել, որ մերոնք նաև արդյունավետ պաշտպանվել են, քանի որ ելնելով վերոգրյալից, կորուստները կարող էին ավելի շատ լինել։
Փառք մեր հայրենիքի նվիրյալ պաշտպաններին`զինվորներին ու սպաներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին