Կարևոր իրադարձություններ

Ճապոնիան հույժ կարևոր է համարում ԵՄ-ի և մյուս համախոհ երկրների հետ համագործակցությունը. Հայասի

13 Մայիս, 2023 21:56
Ճապոնիան հույժ կարևոր է համարում ԵՄ-ի և մյուս համախոհ երկրների հետ համագործակցությունը. Հայասի

Ճապոնիան հույժ կարևոր է համարում Եվրամիության և մյուս համախոհ երկրների հետ համագործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առկա մարտահրավերների պայմաններում:

Այդ մասին ասել է Ճապոնիայի ԱԳ նախարար Յոսիմասա Հայասին՝ Ստոկհոլմում անցկացված «Եվրամիություն-Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան» համաժողովի ելույթում:

«Չինաստանը շարունակում է Հարավչինական և Արևելաչինական ծովերում ստատուս-քվոն միակողմանիորեն ուժով փոխելու փորձերը։ Պեկինը նաև մեծացնում է ռազմական ակտիվությունը Թայվանի շրջանում։ Չինաստանն ու Ռուսաստանը նաև ուժեղացնում են իրենց ռազմական համագործակցությունը, ներառյալ՝ ռմբակոծիչների համատեղ թռիչքները և ռազմածովային զորավարժությունների անցկացումը Ճապոնիայի հարակից շրջաններում: Բացի դրանից՝ Հյուսիսային Կորեան ուժեղացնում է իր սադրանքները՝ պարբերաբար արձակելով բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ»,- ասել է նախարարը։

Վերջինիս խոսքով՝ նման մարտահրավերների պայմաններում կարևոր է աշխատել ոչ միայն Ասիայի, այլև Եվրոպայի համախոհ երկրների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին