Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    407
    421

  • RUB

    4,63
    4,93

Կարևոր իրադարձություններ

Իսպանացի բժիշկների թիմը հանդիպել է Անահիտ Ավանեսյանին

13 Մայիս, 2023 17:13
Իսպանացի բժիշկների թիմը  հանդիպել է Անահիտ Ավանեսյանին

Իսպանացի բժիշկների թիմը Գավառ և Բերդ կատարած վիրաբուժական այցն ամփոփել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Վիրաբույժները մայիսի 7-13-ը տասնյակից ավելի անվճար վիրահատություններ են կատարել բնակիչների շրջանում` տարբեր պաթոլոգիաների բուժման համար, տրամադրել խորհրդատվություն:
Այցն իրականացվել է Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի, «ԱՄԱԴԵԱ» բժշկական ասոցիացիայի և տեղի բժշկական կենտրոնների համագործակցությամբ:

Անահիտ Ավանեսյանը բժիշկներից հետաքրքրվել է առաքելության իրականացման արդյունքներով, կարևորել համագործակցությունը, ծառայությունների հասանելիությունն ու մասնագետների միջև փորձի փոխանակումը:

 

Լրահոս

Դիտել ավելին