Կարևոր իրադարձություններ

Ժամը 20:20-ի դրությամբ Սոթքի հատվածում իրադրության փոփոխություն չկա. ՊՆ

12 Մայիս, 2023 20:27
Ժամը 20:20-ի  դրությամբ Սոթքի հատվածում իրադրության փոփոխություն չկա. ՊՆ

Ժամը 20:20-ի  դրությամբ իրադրության փոփոխություն չկա: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները  ձեռնարկում են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չճշտված, սխալ տեղեկություններ չտարածել և հետևել պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին