Կարևոր իրադարձություններ

Եվս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար մրցույթ է հայտարարվել (տեսանյութ)

12 Մայիս, 2023 16:21
Եվս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար մրցույթ է հայտարարվել (տեսանյութ)

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից չորսն արդեն Երևանում են:Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Շուրջ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը համալրվում է նոր շարժակազմով:

Նոր տրոլեյբուսների հնարավորություններին է ծանոթացել հավաքակայան այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Համայնքն, ի դեպ, արդեն իսկ մրցույթ է հայտարարել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար:

Նախագծի շրջանակում ընդհանուր առմամբ 76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի թարմացման խնդիրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին