Կարևոր իրադարձություններ

Դեղերի ներմուծման հարցում կաշկանդված ենք ԵԱՏՄ կարգավորումներով. Անահիտ Ավանեսյան

12 Մայիս, 2023 14:29
Դեղերի ներմուծման հարցում կաշկանդված ենք ԵԱՏՄ կարգավորումներով. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար նախարար Անահիտ Ավանեսյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ երկրում գրանցված դեղերի ցանկը ժամանակի հետ չի ընդլայնվում՝ մնալով գրեթե նույն մակարդակի վրա․ «Մյուս կողմից, պետք է հասկանալ, թե ինչպես պետք է այս հարցը լուծվի՝ ելնելով այն ելակետից, որ գտնվում ենք ԵԱՏՄ կարգավորման շրջանակներում։ Մենք այսպես, թե այնպես կաշկանդված ենք ԵԱՏՄ՝ երրորդ երկրներից Հայաստան դեղերի ներմուծման և գրանցման կարգավորումներով»,- ասել է նախարարը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Ավանեսյանը նաև մանրամասնել է, որ պետությունը չի կարող կամայականորեն ինչ-որ դեղ գրանցել. «Պետությունը որդեգրել է քաղաքականություն, երբ կարող է վերանայել գրանցման արժեքը, եթե դա անհրաժեշտ դեղորայք է»։

 

Լրահոս

Դիտել ավելին