Կարևոր իրադարձություններ

Մեր տղերքը մարտնչեցին քաջաբար՝ թշնամուն պատճառելով կորուստներ. Դավիթ Թորոսյան

11 Մայիս, 2023 23:53
Մեր տղերքը մարտնչեցին քաջաբար՝  թշնամուն պատճառելով կորուստներ. Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը տելեգրամյան ալիքում գրել է․

«Հակիրճ ամփոփելով այսօրվա միջադեպերը՝ մի քանի կարևոր ընդգծումներ պետք է կատարել․ մասնավորապես տեղեկատվական դաշտում թշնամական կողմը սկսեց տեղեկատվական և ռազմական նախահարձակ գործողությունները ժամը 06:00-ի դրությամբ՝ հրետանային կրակին ապահովելով տեղեկատվական ուղեկցում, փորձելով լեգիտիմացնել իրենց սադրանքը, որն, ըստ էության, չստացվեց։ Ժամը 07:00-ից սկսած՝ ՀՀ ՊՆ-ն սկսեց ինտենսիվ հաղորդագրություններ տալը, մասնավորապես ժամը 07-ից մինչև 11-ը տվեց 16 հաղորդագրություն, իսկ ընդհանուր` մինչև ժամը 23-ը տվեց 25 հաղորդագրություն՝ ըստ էության ապահովելով տեղեկատվական վակումի չառաջանալը, և մեծ հաշվով այսօր անիմաստ էր սեփական աղբյուրներից տեղեկություններ տալը։ Ըստ էության, թշնամական քարոզչության «ֆալշ ստրատը» շարունակվեց մարտի իրական դաշտում՝ մեր տղերքի կողմից պինդ հակահարված ստանալով, ըստ էության ոչ մի կրիտիկական նշանակության հարց չլուծելով, հարվածեցին անգամ շտապ օգնության մեքենայի ուղղությամբ։ Օրվա ընթացքում չնայած մի քանի մանր ու միջին փորձեր եղան՝ տարբեր էջերով «ֆեյք նյուզ» պտտելու, մեծ հաշվով կրկին չաշխատեց, և գրեթե ադրբեջանական քարոզչությունը չբերվեց ներքին լսարանի դաշտ (գոնե իմ ֆբ-յան էջում նման դեպքեր գրեթե չեն եղել), ինչը ողջունելի է, վաղուց նման բան չէր եղել։

Ռազմական առումով, չնայած ինտենսիվ հրետակոծությանը, մեր տղերքը մարտնչեցին քաջաբար՝ թշնամուն պատճառելով կորուստներ, կարելի է ասել, որ այսօրվա «միկրո ճակատամարտը» մեր բանակը հաղթեց։

Այն, որ նման միջադեպեր այս կամ այն ուղղությամբ, այս կամ այն ծավալով, վաղ թե ուշ լինելու են նորից, պետք է բացառել անսպասելության գործոնը նաև հասարակության շրջանում։

Փառք հայ զինվորին ու սպային»։

 

Լրահոս

Դիտել ավելին