Կարևոր իրադարձություններ

Դուբայն արգելել է Flyone Armenia ընկերության ինքնաթիռի վայրէջքը «Ալ- Մաքթում» օդանավակայանում

11 Մայիս, 2023 20:02
Դուբայն արգելել է  Flyone Armenia ընկերության ինքնաթիռի վայրէջքը «Ալ- Մաքթում» օդանավակայանում

Դուբայի ավիացիոն իշխանություններն իրարամերժ պատճառաբանություններով արգելել են FLYONE ընկերության Երևան- Դուբայ- Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ- Մաքթում» օդանավակայանում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:՛

Նա մասնավորապես գրել է․

«Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։ Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։

Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի «Ալ- Մաքթում» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան- Դուբայ և Դուբայ- Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար։

 Ուղևորների սպասարկման կենտրոնի հետ կարելի է կապվել +374(12)-40-00-03 հեռախոսահամարով կամ [email protected] և [email protected]  հասցեներով»։

 

Լրահոս

Դիտել ավելին