Կարևոր իրադարձություններ

Կառավարության համար առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը. Վահե Հովհաննիսյան

11 Մայիս, 2023 19:44
Կառավարության համար առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը. Վահե Հովհաննիսյան

Նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

 

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ Կառավարության համար առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը՝ ուղղված կրթական, առողջապահական և սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտներին:

 

Քրիստինե Վայգանդն իր հերթին մեծապես կարևորել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու երեխաների իրավունքներին ու բարեկեցությանն ուղղված ծրագրերին, և անդրադարձել հայկական կողմի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին