Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում բուժքույրը խախտումներ է թույլ տվել. այդ տարում պատվաստվածները նորից կպատվաստվեն. նախարար

11 Մայիս, 2023 14:53
Գեղարքունիքում բուժքույրը խախտումներ է թույլ տվել. այդ տարում պատվաստվածները նորից կպատվաստվեն. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է երեխային կարմրուկի դեմ պատվաստելու անհրաժեշտությանը.

«Այո, ունենք դեպքեր, երբ ամբուլատոր քարտում նշված է եղել, որ պատվաստված է երեխան, բայց հիվանդության դեպք ունենք: Սա մեզ առիթ է տալիս հետաքննելու, թե ինչպես է անցկացվել պատվաստումը:

Գեղարքունիքի մարզում, ցավոք սրտի, ունենք, որ տվյալ տարվա բուժքույրը թույլ տալով պատվաստումային խախտումներ, այն ժամանակ հեռացվել է աշխատանքից:

Կա դրա վերաբերյալ ծառայողական քննություն, բայց հիմա իրականացնում ենք վերաիմունիզացիոն ծրագիր և բոլորը, որոնք տվյալ տարում պատվաստվել են, նորից կպատվաստվեն:

Այդ դեպքը եղել է 10 տարի առաջ, որը հենց այդ ժամանակ էլ հայտնաբերվել է: Հիմա մենք իրականացնում ենք երկրորդ պաշտպանիչ պատվաստումը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին